Երևան քաղաքի պատմությունը

Մեր սիրելի մայրաքաղաքը՝ Երևանը, 2806 տարեկան է: Ժամանակն է ծանոթանալու մեր քաղաքի պատմությանը: Եվ ուրեմն, ինչպես սկսվեց ամեն ինչ…

Մ.թ.ա 9-րդ դարում Հայկական լեռնաշխարհում, Վանա լճի ափին առաջացավ Վանի հայկական թագավորությունը, որին նաև անվանում են Ուրարտու, Բիայնիլի կամ պարզապես Արարատյան թագավորություն: Թագավորության հիմնադիրը Արամե թագավորն էր: Վանի թագավորությունը ժամանակի ամենազարգացած տերություններից էր:

Argishti 1 Արգիշտի Ա արքան, ով 5-րդ թագավորն էր Վանում,  իր տիրակալության 5-րդ տարում` մ.թ.ա. 782թ., հիմնադրեց Էրեբունի ամրոց-քաղաքը` մեր օրերի Երևանը, որը դարձավ երկրի կարևորագույն քաղաքներից մեկը: Էրեբունու հիմնադրման տարեթիվը ստույգ հայտնի է Արգիշտի արքայի թողած սեպագիր արձանագրությունից.

«Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ  թշնամիների: Արգիշտին ասում է… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի: Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի»:

Մեր մայրաքաղաքի անունը Էրեբունի բառի փոփոխված տարբերակն է: Ուրարտերեն «բ» հնչյունը հայերենում հնչում է իբրև «վ»: Էրեբունի անունը ձևափոխվել է և դարձել է ԵՐԵՎԱՆ:

Այդ պահպանված պատմական արձանագրության շնորհիվ գիտնականները որոշել են Երևանի ծննդյան տարեթիվը` մ. թ. ա. 782թ.: Էրեբունի-Երևանը հիմնադրվել է Հռոմից 29 տարի առաջ, Բաբելոնի, Նինվեի ու Պերսեպոլիսի հասակակիցն է, բայց, ի տարբերություն վերջիններիս, դարձել է 21-րդ դարի ծաղկուն քաղաքներից մեկը:

Դարերի ընթացքում քաղաքը մնացել է կանգուն` անցնելով բազում արհավիրքների ու փորձությունների միջով: Անթիվ են եղել ասորիների, հռոմեացիների, բյուզանդացիների, պարսիկների, արաբների, սելջուկների, մոնղոլների ու թուրքերի հարձակումները քաղաքի վրա, բայց Երևանը քաջաբար դիմադրել է բոլոր փորձություններին: Իսկ 1918թ. մայիսի 28-ին, երբ հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը, Երևանը դարձավ մայրաքաղաք:

Yerevan

1920թ. նոյեմբերի 29-ին` Երևանը դարձավ արդեն Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքը: 1924 թվականին մեծ ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը կազմեց Երևանի հատակագիծը: Երևանը սկսեց գեղեցկանալ օր օրի: Երևանյան շենքերը կառուցվում էր բազալտով, գրանիտով, մարմարով և շատ այլ քարերով: Բայց ամենատարածված շինանյութը վարդագույն տուֆն էր: Եվ քանի որ այդ շինանյութը յուրահատուկ երանգ էր տալիս քաղաքին, Երևանը սկսեցին անվանել Վարդագույն քաղաք: 1991թ. սեպտեմբերի 21-ին Երևանը դարձավ ոչ միայն անկախ Հայաստանի Հանրապետության, այլև ողջ հայության մայրաքաղաքը:

Yerevan 1

Երևանը շարունակում է մեծանալ ու գեղեցկանալ օր օրի, իսկ նրա այսօրվա պատմությունը կերտում ենք մենք՝ քեզ հետ միասին: Անենք այնպես, որ տարիներ ու դարեր հետո քեզ պես փոքրիկներ հպարտանան 21-րդ դարի Երևանի պատմությամբ…

Երևանի վարչական շրջաններ

Երևանում արդյունավետ տեղական ինքնակառավարում և տարածքային կառավարում իրականացնելու, Երևանի տեղական ինքնակառավարման մարմինները բնակչությանն առավել մատչելի դարձնելու նպատակով Երևան քաղաքը բաժանված է 12 վարչական շրջանների.


Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն:

Երևանի խորհրդանիշները

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ո՞վ է Արգիշտի Ա արքան։ Ո՞ր թվականին հիմնադրեց Էրեբունի ամրոց-քաղաքը։

Արգիշտին Մենուայի որդին Էրեբունին հիմնադրաեց 5-րդ տարում` մ.թ.ա. 782թ. ին:

  1. Երևանը ե՞րբ դարձավ մայրաքաղաք։

1918թ. մայիսի 28-ին, երբ հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը, Երևանը դարձավ մայրաքաղաք:

  1. Ո՞վ է կազմել Երևան քաղաքի հատակագիծը։ Ինչպիսի՞ անվանում ենք տալիս Երևանին։

Ալեքսանդր Թամանյանը

  1. Ի՞նչ բանաստեղծություններ, երգեր գիտենք Երևան քաղաքի մասին։

Երևան, Երևան դարձած իմ Էրեբունի:

  1. Քանի՞ վարչական շրջանների է բաժանվում Երևան քաղաքը։ Թվարկել դրանք։

Երևան քաղաքը բաժանվում է 12 վարչական շրջանների: Դրանք են ՝ Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն:

Վանի թագավորության մասին տեղեկություն

Վանի թագավորությունը պետություն էր հայկական լեռնաշխարհում, մ․թ․ա 9-7-րդ դարերում։ Այն անվանել են Ուրարտու, Նաիրի, Բիայնիլի, իսկ Աստվածաշնչում անվանվել է Արարատ։

Թագավորության հիմնադիր արքան համարվել է Արամե Ուրարտացին։ Նրան հաջորդել է Սարդուրի Ա-ն, ով հզորացրել է պետությունը և 830-ական թվականներին Վանա լճի ափին կառուցել է Վան (Տուշպա, Տոսպ) մայրաքաղաքը։ Այստեղից էլ առաջացել է թագավորության անվանումը՝ Վանի թագավորություն։

Մենուա թագավորի օրոք Վանի թագավորությունը հասել է աննախադեպ հզորության: Երկիրը տնտեսապես հզորացնելու համար նա ծավալել է շինարարական աշխատանքներ, ստեղծել է ոռոգման ցանց. հատկապես նշանավոր է մինչև այսօր գործող 72 կմ երկարությամբ Մենուայի ջրանցքը: Վանի թագավորությունը իր հզորության գագաթնակետին է հասել Մենուայի որդի Արգիշտի Ա-ի թագավորելու ժամանակաշրջանում։ Նա կազմակերպել է մի շարք արշավանքներ դեպի Ասորեստան և այլ երկներ։ Նա շրջափակման մեջ է գցել Ասորեստանը, որի հետևանքով հակառակորդի զորավարները սարսափում էին նրանից և ասում, որ «նրա անունը հնչում է ինչպես ծանր հողմ»։

Արգիշտի I-ի գործը շարունակել է որդին` Սարդուրի II-ը (մ. թ. ա.  764–735 թթ.): Նրա օրոք տերությունն ունեցել է առավելագույն տարածքը. հյուսիսում հասել է Սև ծով, հյուսիս-արևելքում` Կուր գետ, արևելքում` Կասպից ծով, արևմուտքում` Փոքր Ասիայի կենտրոնական շրջան, հարավում` Բաբելոնով` Պարսից ծոց, և Դամասկոսի թագավորությունով` Միջերկրական ծով: Այս շրջանում, երբ սահմանները ձգվում էին 4 ծովերի միջև, բանակի ընդհանուր թիվը շուրջ 350 000 էր՝ ներառյալ նաև նվաճված ու հարկատու երկրների զորքերը:

Սարդուրի Բ-ից հետո երկրում սկսում է անկման ժամանակաշրջան, իսկ վերջնական անկում ունենում է մ․թ․ա 590 թվականին։

Վանի թագավորության ժամանակ գլխավոր աստվածը եղել է Խալդին, եղել են Խալդիին վերաբերող ծիսապաշտամունքային կառույցներ՝ օրինակ՝ Աշոտակերտն ու Մհերի դուռը, որոնք կոչվել են Խալդիի դարպասներ, որտեղ զոհաբերել են կենդանիներ։