ԱՐԾԻՎՆ ՈՒ ԿԱՂՆԻՆ

Եղավ՝ մի անգամ անտառի միջին
Արծիվն ու Կաղնին էսպես վիճեցին,
Թե ո՜րն իրենցից շատ տարի կապրի,
Ո՜րն է դիմացկուն ու պինդ ավելի:
Արծիվն ասավ՝ ես. Կաղնին էլ թե՝ ես:
Երկուսն էլ համառ ու հըպարտ էսպես՝
Մեծ-մեծ պարծեցան, սաստիկ վիճեցին,
Վերջը էս տեսակ պայման կապեցին:
Ժամանակ դըրին հինգհարյուր տարի
Արքան հավքերի, արքան անտառի,
Որ թե որոշված էն օրին հասնեն,
Էն օրը մին էլ գան իրար տեսնեն:
Ու Արծիվն իսկույն Կաղնուց հեռացավ,
Հըզոր թևերը շարժեց, վերացավ
Դեպի ամպերը, դեպ ժայռերը,
Ուր անց է կացնում իր լավ օրերը:
Կաղնին էլ փըռեց ճյուղերն երկաթի,
Խո՜ր ու խոր մխեց ճանկերն արմատի
Ու էնպես հուժկու կանգնեց անտառում,
Որ վայր չընկնի էլ հինգհարյուր տարում:
Դարե՜ր անց կացան: Եվ ահա մի օր
Արծիվը եկավ ծերացած, անզոր,
Ծըվոցը կըտրած, տըկար, հևալով,
Թույլ-թույլ թևերը հազիվ քարշ տալով
Տեղ հասավ մի կերպ, նայեց դես ու դեն,
Տեսավ, որ Կաղնին ընկել էր արդեն.
Ճյուղերը թեև դեռ թարմ ու կանաչ,
Ընկել էր ահեղ փոթորկի առաջ:
— Հե՜յ, կանչեց, գոռոզ, պարծենկո՜տ Կաղնի,
Դե լավ ճանաչիր ինձ ու քեզ հիմի.
Հինգհարյուր տարուց մի ժամ էլ դեռ կա,
Ընկել ես արդեն, անկոտրում հըսկա:
— Հինգհարյուր տարի ապրել եմ կանգնած,
Էդքան էլ կապրեմ դեռ էսպես թիկնած,
Մինչև լըրանա մի հազար տարին:
Պատասխան տըվավ ընկած վիթխարին:

Բլոգումդ 5-6 նախադասությամբ գրավոր պատմի՛ր բալլադը:

Արծիվն կաղնին որոշում են տեսնել ով ավելի երկար կապրի և ով է ավել ուժեղ։ Եվ հինգ հարյուր տարի ժամանակ են դնում։ Անցնում է հինգ հարյուր տարի։ Արծիվ գնում է կաղնու մոտ և տեսնում, որ կաղին արդեն ուժասպառ ընկած էր գետնին իսկ ժամանակը դեռ չեր լռացել։ Արծիվը տեսնում է կաղնին և համարում, որ ինքն ավելի ուժեղ է, բայց կաղին դեռ ամբողջովին չեր թոռոմել և նա չհանձնվեց ու սպասեց մինչև վերջ։


Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Գրի՛ր, թե ինչ սովորեցրեց քեզ այս բալլադը:

Այս բալլադը ինձ սովորեցրեց, որ պետք է միշտ չհանձնվել և միշտ առաջ գնալ։

Գործնական քերականություն

102. Բնակավայր կամ տեղանք ցույց տվող բառերին այնպիսի ածանցներ ավելացրու, որ նոր բառերը տվյալ տեղի բնակիչ իմաստն արտահայտեն:

Օրինակ՝ լեռն — լեռնցի:

Երևան-երևանցի, քաղաք-քաղաքացի, Վան-վանեցի, Մուշ-մշեցի, Աշտարակ-աշտարակցի, Արտաշատ-արտաշատցի,Դվին-դվինցի, Կարս-կարսեցի, Գյումրի-գյումրեցի, Լոռի-լոռեցի, Ամերիկա-ամերիկացի, Նյու-Յորք-նյու – յորքցի, Լոնդոն-լոնդոնցի, սար-սարեցի, գյուղ-գյուղացի:

116. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Օրինակ՝ միաեղջյուր — մի եղջյուր ունեցող:

Վիպագիր – վեպ գրող, մեծագլուխ – մեծ գլուխ ունեցող, սրընթաց – արագ ընթացող, երկերեսանի – երկու երես ունեցող, զբոսայգի – զբոսնելու այգի, սրամիտ – սուր միտք ունեցող, հեռուստացույց – հեռուն ցույց տվող, պահարան – պահելու տեղ, հայաստանցի – Հայաստանում ապրող:

127. Ի՞նչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուր շարքի բառերը: Բարձրաձայն կարդա´ և գտի՛ր, թե ո՞ր բառը դրան չի համապատասխանում:

Ա. Ամենաերկար, համաեվրոպական, հայելի, ամենաեռանդուն, կիսաեզրափակիչ, կիսաեփ, վրաերթ:

Բ. Նայել, վայել, վայելել, վայելք, հայելանման, հայեր, ինքնաեռ, շղթայել, Կայեն, ծառայել:

129. Գրի´ր բառասկզբում է ունեցող հինգ բառ և բառամիջում է ունեցող երեք բառ:
էակ, էություն, էներգիա, էջ, Էջմիածին
վայրէջք, մանրէ, ելևէջ

130.Գրի´ր բառասկզբում օ ունեցող հինգ բառ և բառամիջում օ ունեցող երեք բառ:
օղ, օղակ, օշարակ, օրինակ, օրինական
տնօրեն, անօրինական, անօգուտ

132. Կետերը փոխարինի´ր բ,պ կամ փ տառերով (հարկ եղած դեպքում դիմի´ր ուղղագրական բառարանին):

Նուրբ, սրբել, դարբին, խաբել, թպրտալ, երփներանգ, երբեք, համբուրել, փրփրել, հինգշաբթի, ճամփորդ, դարպաս, ճանապարհ, աղբանոց, իբրև, եղբայր:

Մատենադարան

Այսօր ես կատարեցի ճամփորդություն դեպի Մատենադարան։ Այնտեղ ես նոր բաներ իմացա և ամրապնդեցի գիտելիքները։ Բայց ուզում եմ պատմել ամենակարևոր բաների մասին։ Հին դարում ձեռագրերի գրել են գրիչները իսկ նկարել ծաղկողները (մանրանկարիչ)։ Առաջին թուղթը ստեղծվել է Եգիպտոսում և այն եղել է Պապիրուսը իսկ հետո ստեղծվել է Մագաղաթը։ Իսկ թութը ստեղծել էն Չինաստանում։ Մարդիկ գրքերը և գրել և նկարել էն ձեռքով։ Միջնադարում մարդիկ եկեղեցում են գրել բոլոր գրքերը և եկեղեցու գրչատանն էլ պահել դրանք։ Ամենագեղեցիկ և մեծ գրադարանը <Ալեքսադրայի գրադարանն> է: Այս ամենը իմանալուց հետո մենք խաղացինք ալյաս որտեղ բոլոր բառերը ձեռագրերի հետ էին կապված։ Այնուհետև գնացինք և ուսումնասիրեցինք ամենամեծ և ամենափոքր գրքերը, հին աստվածաշնչերը, ուրբաթագիրքը և ուրիշ հին ձեռագրեր։ Սա ևս մեկ հնարավորություներ, որ ես ամրապնդեմ իմ գիտելիքները Մատենադարանի հետ կապված։

My Travel Plans and Traffic Rules

My Travel Plans and Traffic Rules

Hello! My name is Anna, and I love traveling with my family. Every summer, we make a plan for our trips. Next weekend, we are going to the mountains. We will drive there by car, and I am very excited!

Before we start, my parents always remind us about traffic rules. We must wear seat belts, stop at red lights, and never run across the street. It is very important to follow these rules because they help everyone to stay safe.

I also like to plan what we will do during the trip. I usually make a list of places to visit, things to eat, and activities to do. For example, in the mountains, we will go hiking, take photos of nature, and have a picnic. Traveling is fun, but it is also important to be responsible and careful on the road.

After the trip, we usually share our photos and talk about our favorite moments. Planning trips and following traffic rules help me feel safe and happy while traveling.

Բառապաշար (Advanced)

EnglishArmenianNotes / Usage
plan / make a planպլանավորել / պատրաստել պլանWe make a plan for our trips.
remindհիշեցնելParents remind us about traffic rules.
responsibleպատասխանատուIt is important to be responsible.
hikingլեռնային քայլարշավWe will go hiking in the mountains.
activityգործունեություն / զբաղմունքThere are many activities during the trip.
picnicպիկնիկWe will have a picnic in the mountains.
favorite momentsամենասիրելի պահերI like to talk about my favorite moments.
follow the rulesհետևել կանոններինAlways follow the rules when you drive.
excitedոգևորվածI am very excited about the trip.
carefulզգույշWe must be careful on the road.

Հիմնական արտահայտություններ և կառույցներ

  • I love traveling with my family.
  • We usually make a plan for our trip.
  • Before we start, we make plan for our trip and remind the traffic rules.
  • It is very important to follow these rules because they help everyone to stay safe.
  • During the trip, we will take photos, doing picnic.
  • Planning trips and following rules help me feel safe and happy while traveling.

Վարժություններ – Traveling, Future Plans, Traffic Rules

1. Fill in the blanks (Լրացնել բաց տեղերը)

  1. Next weekend, I _______ (go / will go) to the mountains with my family.
  2. We must wear seat belts in the car.
  3. Stop at the red light and wait for green.
  4. Before we start our trip, my parents always _______ (remind / reminding) us about safety.
  5. During the trip, we will go mountains and have a funny trip.
  6. I love traveling because it is fun and _______ (safe / carefully).

2. Match the words with their meanings (Համընկեցնել բառերն ու նշանակությունները)

  1. Seat belt
  2. Sidewalk
  3. Hiking
  4. Picnic
  5. Responsible
  6. Excited

a. Very happy about something
b. A walk in the mountains
c. A strap in the car for safety
d. Being careful and reliable
e. A place to walk safely in the city
f. Eating outdoors in nature

3. Make sentences (Կառուցել նախադասություններ)

  • I / love / traveling / with / my family
    I love traveling with my family.
  • We / must / follow / traffic rules / always
    We must always follow traffic rules.
  • During the trip / we / will / take / photos / of nature
    During the trip we will take photos of nature.
  • Planning trips / help / me / feel / safe / and / happy
    Planning trips help me feel safe and happy.

4. True or False (Ճիշտ/Սխալ)

  1. We can run across the street when the light is red. False
  2. Wearing a seat belt keeps you safe in the car. True
  3. Planning a trip is not important. False
  4. Hiking is an activity we can do in the mountains. True
  5. Sidewalks are for cars. False

5. Dialogue Completion (Լրացնել երկխոսությունը)

Anna: Hello, Tom! What are your plan for next weekend?
Tom: Hi, Anna! I will go to the mountains. I am very exsiting!
Anna: Don’t forget to wear your seat bels in the car.
Tom: Of course! We will also follow all traffic rules.

6. Questions and Short Answers (Հարցեր և կարճ պատասխաններ)

  1. What will you do next weekend?
    Next weekend I will go to the trip.
  2. Why is it important to follow traffic rules?
    Because traffic rules help people to stay save.
  3. What activities do you like during a trip?
    I like take photos and have picnic.
  4. How do you plan your trips?
    I make a list to my trip.
    I make a list for my trip where I write down what we can do during the trip.

Sample Answers:

  • I will go to the mountains with my family.
  • Following traffic rules keeps everyone safe.
  • I like hiking, taking photos, and having a picnic.
  • I make a list of places to visit and things to do.

7. Word Scramble (Տառերի խառնել)

Unscramble the letters to make the correct words:

  1. SIEAT BLTE → SEAT BELT
  2. KWIOLSD → SIDEWALK
  3. GINHKI → HIKING
  4. ICPNCI → PICNIC
  5. XCDEITE → EXCITED

Սառցադաշտեր

Սառցադաշտերի առաջացումը: Երկրագնդի որոշ տեղամասերում, որ­տեղ գրեթե ամբողջ տարին օդի ջերմաստիճանը 00-ից ցածր է, տեղումները թափվում են հիմնականում ձյան տեսքով:

Քանի որ կլոր տարին ցուրտ է, ուստի տեղացած ձյունն ամռանն ամ­բողջովին չի հալվում  և տարեցտարի կուտակվում-ավելանում է: Կուտակ­ված ձյունը ծանրության տակ աստիճանաբար սեղմվում է, խտանում և վե­րածվում սառույցի: Ձյան բազմամյա բնական կուտակումից առաջացած սառցի հսկայական զանգվածը կոչվում է սառցադաշտ:

Սառցադաշտերն զբաղեցնում են ցամաքի մակերևույթի ավելի քան 1/10 մասը և համարվում են երկրագնդի քաղցրահամ ջրի հիմնական շտեմարանը:

Առանձնացնում են սառցադաշտերի երկու տիպ՝ ծածկույթային և լեռնահովտային:

Ծածկույթային կամ մայրցամաքային սառցադաշտերը տարածված են բևեռային և  մերձբևեռային շրջաններում՝ Անտարկտիդայում, Գրենլանդիայում, ինչպես նաև՝ դրանց հարող կղզիներում:

Դրանց հաստությունը կարող է հասնել մի քանի կիլոմետրի: Օրինակ՝ Անտարկտիդայում այն հասնում է մինչև 3-4 կմ:

Սառցադաշտերից դեպի օվկիանոս են սահում,  իջնում առանձին սառ­ցե զանգվածներ, որոնք ցամաքի ափամերձ մասերում օվկիանոսի հսկա ալիքների շնորհիվ պոկվում են և լողում օվկիանոսի ջրերում: Այդ լողացող հսկա սառցասարերն անվանում են այսբերգներ:

Այսբերգները շատ վտանգավոր են նավարկության համար, որովհետև դրանց ծավալի մեծ մասը՝ 3/4-ը, ընկղմված է ջրի մեջ, ուստի հեռվից դիտե­լիս շատ փոքր են երևում: Հայտնի «Տիտանիկ» նավի խորտակումը  1912 թ. պայմանավորված էր հսկա այսբերգի հետ բախմամբ:

Լեռնահովտային սառցադաշտերը տարածված են բարձրալեռնային հովիտներում: Սրանք հանդիպում են աշխարհագրական բոլոր լայնություններում, որտեղ կան բարձր լեռներ: Նույնիսկ ամենատաք մայր­ցամաքի՝ Աֆրիկայի ամենաբարձր գագաթ Կիլիմանջարոյի (5895 մ) վրա կա սառցադաշտ:

Սառցադաշտը ձյան կուտակումից աստիճանաբար ընդարձակվում  մեծանում է, այսինքն՝ կատարում է դանդաղ շարժում:

Լեռնալանջի թեքությամբ սառցադաշտային լեզվակը՝ գետի նմանվող սառույցը, դանդաղ շարժվում է. կարծես սահում է: Սառցադաշտը   շարժվե­լիս կատարում է քայքայիչ աշխատանք:

Սառցադաշտային լեզվակը հովտով շարժվում է ցած և այնտեղ հալ­վում, կուտակում վերևից քայքայված, բերված կոշտ նյութերը՝ առաջաց­նելով թմբեր, որոնք կոչվում են մորեններ: Նման թմբաշարեր շատ կան Եվրոպայի հյուսիսային մասում:

Հայաստանի Հանրապետության տարածքում սառցադաշտեր չկան: Սակայն անցյալում եղել է սառցապատում, որի հետքերը պահպանվել են Արագածի, Գեղամա լեռների բարձրադիր մասերում:

Հարցեր   և  առաջադրանքներ

  1. Ի՞նչ է սառցադաշտը: Ինչպե՞ս է առաջանում:
    Կուտակ­ված ձյունը ծանրության տակ աստիճանաբար սեղմվում է, խտանում և վե­րածվում սառույցի: Ձյան բազմամյա բնական կուտակումից առաջացած սառցի հսկայական զանգվածը կոչվում է սառցադաշտ:
  2. Որո՞նք են սառցադաշտերի երկու հիմնական տիպերը:
    Առանձնացնում են սառցադաշտերի երկու տիպ՝ ծածկույթային և լեռնահովտային:
  3. Ի՞նչ է այսբերգը: Ինչպե՞ս է առաջանում:
    Սառցադաշտերից դեպի օվկիանոս են սահում,  իջնում առանձին սառ­ցե զանգվածներ, որոնք ցամաքի ափամերձ մասերում օվկիանոսի հսկա ալիքների շնորհիվ պոկվում են և լողում օվկիանոսի ջրերում: Այդ լողացող հսկա սառցասարերն անվանում են այսբերգներ:
  4. Ի՞նչ աշխատանք է կատարում սառցադաշտը:
    Սառցադաշտային լեզվակը հովտով շարժվում է ցած և այնտեղ հալ­վում, կուտակում վերևից քայքայված, բերված կոշտ նյութերը՝ առաջաց­նելով թմբեր, որոնք կոչվում են մորեններ:

Ճահիճների առաջացումը: Ճահիճների դերը մարդու կյանքում

Ճահիճների  առաջացումը: Ճահիճները կազմում են ցամաքային ջրե­րի մի մասը: Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ: Ճահիճները Երկրի մակերևույթի գերխոնավ տեղամասերն են, որտեղ ամբողջ տարին կա ջրի ավելցուկ, աճում է ճահճային բուսականություն, և կարող է գոյանալ տորֆի շերտ:
Ճահիճներում աճում ու ապրում են խոնավասեր բույսեր և կենդանիներ: Տարիների ընթացքում բույսերի մնացորդները, կուտակվելով, առաջաց­նում են տորֆ, որն օգտագործվում է որպես վառելիք, որոշ չափով նաև՝ պարարտանյութ:

Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրե­րը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ: Ուժեղ գոլորշացման դեպքում բարձրացած գրունտային ջրերն ամ­բողջովին գոլորշանում են, իսկ աղերը մնում են տեղում՝ առաջացնելով աղուտներ: Այս երևույթը լավ արտահայտված է Արարատյան դաշտում, որ­տեղ առաջացել են և՛ ճահճուտներ, և՛ աղուտներ:

Ճահիճների նշանակությունը: Քանի որ ճահիճները մարդու համար հիմնականում անօգտագործելի տարածքներ են, և այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ, ուստի երկրագնդի որոշ շրջաններում չո­րացվում են: Սակայն ճահիճների չորացումը կարող է խախտել նաև բնութ­յան հավասարակշռությունը: Ճահիճները  չի  կարելի համարել լիովին  անօգուտ  տարածքներ: Դրանք շատ  կարևոր դեր  ունեն  Երկրի  վրա: Ճահիճների բուսականությունը, իրականացնելով ֆոտոսինթեզ (լուսահամադրում), հսկայական քանակությամբ թթվածին  է տալիս  մթնոլորտին: Չորացնելով ճահիճները՝  մարդը կարող է լրջորեն խախտել բնության ներդաշնակությունը: Դրանից  ելնելով՝ որոշ երկրներում ճահիճները դարձել  են  պետական  արգելոցներ:
Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: Այդ տարածքները  հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպա­տակներով:
Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսե­րի և ծաղիկների մշակման համար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է ճահիճը: Ինչպե՞ս է առաջանում:
    Ճահիճները կազմում են ցամաքային ջրե­րի մի մասը: Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:
  2. Արդյոք կարո՞ղ են ճահիճներ առաջանալ չորային շրջաններում, ինչո՞ւ:
    Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով:
  3. Ճահիճների չորացման ի՞նչ եղանակներ գիտեք:
    որացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: Այդ տարածքները  հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպա­տակներով:
  4. Ճահիճներն ի՞նչ դրական և բացասական նշանակություն ունեն:
    Քանի որ ճահիճները մարդու համար հիմնականում անօգտագործելի տարածքներ են, և այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ, ուստի երկրագնդի որոշ շրջաններում չո­րացվում են: Սակայն ճահիճների չորացումը կարող է խախտել նաև բնութ­յան հավասարակշռությունը: Ճահիճները  չի  կարելի համարել լիովին  անօգուտ  տարածքներ: Դրանք շատ  կարևոր դեր  ունեն  Երկրի  վրա: Ճահիճների բուսականությունը, իրականացնելով ֆոտոսինթեզ (լուսահամադրում), հսկայական քանակությամբ թթվածին  է տալիս  մթնոլորտին: Չորացնելով ճահիճները՝  մարդը կարող է լրջորեն խախտել բնության ներդաշնակությունը:

Հսկան Հովհ․ Թումանյան

ՀՍԿԱՆ
(Կովկասյան առասպել)


 Լավ չեմ հիշում, թե որ դարում,
Հին ժամանակ, մեր աշխարհում
Ասում են թե՝ կար մի իշխան.
Մի մեծ իշխան, էնքան ուժեղ,
Որ թե մարդիկ նըրա աչքում,
Թե՛ հասարակ ճանճ ու մըժեղ:

Շարունակել կարդալ➡