Հարդագողի ճանապարհը

Ծիր Կաթինը գալակտիկա է`կազմված աստղերից, գազից և փոշուց, այստեղ է գտնվում նաև Արեգակնային համակարգը։ Այլ կերպ այն կոչվում է Մեր գալակտիկա կամ Գալակտիկա։

Գիտնականները կարծում են, որ Ծիր Կաթինը Տիեզերքի ամենավաղ գալակտիկաներից մեկն է։ Այն ձևավորվել է մոտ 13.6 միլիարդ տարի առաջ և գրեթե նույնքան հին է, որքան Տիեզերքը, որը ձևավորվել է շուրջ13.7 միլիարդ տարի առաջ:

Եթե Երկիրը պտտվեր Արեգակի շուրջ նույն արագությամբ, ինչպես աստղերն են պտտվում Ծիր Կաթինի կենտրոնում, ապա մեր մոլորակը կճանապարհորդեր Արեգակի շուրջ ընդամենը 3 օրվա ընթացքում՝ այժմյան 365 օրվա փոխարեն։

Գիտնականները կարծում են, որ Ծիր Կաթինը պարունակում է մինչև 400 միլիարդ աստղ և առնվազն այդքան էլ մոլորակ։

Գիշերային մութ երկնքում անզեն աչքով Ծիր Կաթին գալակտիկայի միլիարդավոր աստղերից միայն 0.0000025%-ն է տեսանելի։

ԾիրԿաթինը և մոտակա մեկ այլ պարուրաձև գալակտիկա՝ Անդրոմեդան, մոտենում են իրար։ Այս երկու գալակտիկաները մեկ վայրկյանում միմյանց են մոտենում շուրջ 120 կմ։

Ծիր Կաթին և Անդրոմեդա գալակտիկաները միմյանց կբախվեն մոտ 2 միլիարդ տարի հետո, իսկ բախումը կտևի մոտ 5.5 միլիարդ տարի։

Ծիր Կաթինը հայերենում նաև անվանվում է Հարդագողի ճանապարհ կամ Դարմանագողի ճանապարհ։ Ըստ հայկական առասպելի՝ մի խիստ ձմեռ հայերի նախնի Վահագնն ասորիների նախնի Բարշամինից հարդ է գողացել, և երկնքում մասամբ երևացող Ծիր Կաթինը գողացած հարդի հետքն է:

Արգիշտի Առաջին. Էրեբունի քաղաք

Ուրարտու, Վանի թագավորություն

Մ. թ. ա. 9-րդ դարում Հայկական լեռնաշխարհի Վանա լճի ավազանում առաջացավ Վանի հայկական (Արարատյան) թագավորությունը` Ուրարտուն, Բիայնիլին: Պետության հիմնադիրը Արամե թագավորն էր: Վանի թագավորությունը ժամանակի ամենազարգացած տերություններից էր:

Վանի թագավորության Արգիշտի Առաջին արքան կառուցեց Էրեբունի բերդաքաղաք: Առաջին բնակիչները զինվորներ էին` թվով 6600: Արգիշտի Առաջինի թողած սեպագիր արձանագրությունը համարվում է Երեւանի ծննդյան վկայականը։ Առձանագրության մեջ Արգիշտի թագավորհ վկայում է. «Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ  թշնամիների: Արգիշտին ասում է… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի: Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի»:

Պահպանված պատմական այդ արձանագրությունը հնարավորություն է տվել գիտնականներին հստակեցնելու Երևանի ծննդյան տարեթիվը` մ. թ. ա. 782թ.: Էրեբունի-Երևանը հիմնադրվել է Հռոմից 29 տարի առաջ, Բաբելոնի, Նինվեի ու Պերսեպոլիսի հասակակիցն է, բայց, ի տարբերություն վերջիններիս, դարձել է 21-րդ դարի ծաղկուն քաղաքներից մեկը:
Դարերի ընթացքում մեծ է եղել քաղաքի դերը Հայաստանի տնտեսական և հասարակական-քաղաքական կյանքում: Առևտրի այդ մեծ կենտրոնով էին անցնում քարավանային բազմաթիվ ճանապարհներ:  Հնագիտական պեղումները վկայում են, որ Էրեբունին վարչական խոշոր կենտրոն էր` ամենահզորը Արարատյան դաշտում
Դարերի ընթացքում քաղաքը մնացել է կանգուն` անցնելով բազում արհավիրքների ու փորձությունների միջով: Անթիվ են եղել ասորիների, հռոմեացիների, բյուզանդացիների, պարսիկների, արաբների, սելջուկների, մոնղոլների ու թուրքերի ասպատակությունները, բայց ժողովուրդը շարունակում էր արարել` դիմակայելով բոլոր արհավիրքները: Զուգահեռաբար ստեղծվել է քաղաքակրթություն` արժեքավոր մշակույթով ու գիտությամբ:

Առաջադրանք

  • Ե՞րբ է համարվում Երևանի ծննդյան տարեթիվը։Երևանի ծննդյան տարեթովն է մ.թ.ա 782թ.
  • Ո՞վ է Երևան դարձած Էրեբունի քաղաքը կառուցել։Արգիշտի առաջինը Մենուա թագավորի որդին։
  • Որտե՞ղ է կառուցվել Էրեբունի քաղաքը։Էրեբունի քաղաքը կառուցվել է Վանի թագավորությունում։
  • Որքա՞ն հին է Երևանը։Էրեբունի Երևանը 2806 տարեկան է
  • Համացանցից դուրս գրիր տեղեկություններ Վանի թագավորության մասին և հրապարակիր բլոգում։

Ոսկե ծաղիկ. Նախագիծ

Ողջույն ես Մարիան եմ: Հաճախում եմ ոսկերչություն ընտրությանը: Արդեն մենք կատարում ենք Ոսկե ծաղիկ նախագիծը ՝ պատրաստում ենք մարտի ության ծաղիկներ:

Ահա ներքևում իմ պատրաստած ծաղիկի նկարն է՝:

Ահա իմ պատրաստած ծաղիկը ոսկուց ՝

Ինչպես նկատեցիք սա իմ պլաստիլինից պատրաստած ծաղիկի ոսկուց տարբերակն է: Իմ կարծիքով այս ծաղիկը իմ մայրիկին շատ դուր կգա: Ծաղիկն անցել է չորս փուլերով որի արդյունքում ստացվել է այս կրծքանշանը: Հիմա կասեմ այդ չորս փուլերը ՝ առաջինը էսքիզով նկարել եմ ծաղիկս, երկրորդ փուլում նկարած ծաղիկը պատրաստել եմ պլաստիլինով, երորդ փուլում նույն ծաղիկը պատրաստել եմ հատուկ ոսկերչական մոմով և չորորդ փուլում ծաղիկս ձուլել եմ և արդյունքում ստացել եմ այս ծաղիկը: