
Իջնում է ձյունը, իջնում լույսի պես,
Իջնում է խոնարհ ու իջնում է հեզ,
Իջնում է, հալչում այտերին մանկան,
Մետաքսով զուգում անցնող աղջկան…
Իջնում է ձյունը, իջնում լույսի պես
Եվ այնքա՜ն-այնքա՜ն քնքշորեն մաղում,
Որ թվում է, թե այդքան մեղմ ու հեզ
Ոչ մի բան չկա արար աշխարհում…
Եվ վաղը, սակայն, երբ լինի գարուն,
Երբ դիպչի նրան համբույրն արևին
Նա պիտի հալչի, հոսի վարարուն,
Թռչի լեռներից, ժայռերը ձևի:
Անդունդների մեջ պիտի շառաչի,
Պիտի փրփրա, պիտի հառաչի,
Պիտի որոտա խոլ ամպրոպի պես
Այս ձյունը խոնարհ, ձյունը մեղմ ու հեզ…
Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի
Հարցեր և առաջադրանքներ՝
1.Դուրս գրիր այն բառերը, որոնցով բնութագրվում է ձյունը, ավելացրու այդ բառերի շարքը:
Մեղմ, հեզ, քնքուշ, խոնարհ, հալչող, սպիտակ, գեղեցիկ, փափուկ, անգույն, սառը
2.Ըստ բանաստեղծության նկարագրիր ձմեռը, ապա գարունը:
Ձմեռը զարդարում էր աշխարհը։ Իսկ երբ գարունը եկավ ձմեռը հալչեց։
3.Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:
Բանաստեղծությունը արտահայտում է հանգիստ և տխուր տրամադրություն։
4. Բանաստեղծությունից դուրս գրիր գործողություն ցույց տվող բառերը:
Իջնում, հալչում, զուգում, մաղում, լինի, դիպչի, հալչի, հոսի, թռչի, ձևի, շառաչի, փրփրա, հառաչի, որոտա